Նուշի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է քաղցի զգացողությունը


08:08 , 5 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նուշի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել քաղցը և չավելացնել քաշը՝ հաղորդում են ամերիկյան գիտնականները: Ինդիանայում Պերդյու համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ ամեն օր 43 գ տապակած, մի քիչ աղ ավելացրած նուշն օրգանիզմն ապահովում է վիտամին E-ով, նվազեցնում է քաղցի զգացողությունը և չի ավելացնում քաշը՝ չնայած բավականին բարձր կալորիականությանը: 43 գ նուշը հավասար է մոտ 30 պտղի: 

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ նուշը կարող է լավ ուտեստ լինել հատկապես նրանց համար, ովքեր անհանգստացած են իրենց քաշով»,- ասել է հետազոտության առաջատար մասնագետ, դոկտոր Ռիչարդ Մատտեսը: 

Ավելի վաղ ապացուցվել էր, որ նուշը հագեցածության զգացողություն է առաջացնում ինչպես նորմալ քաշով, այնպես էլ գեր մարդկանց մոտ: Համարվում է, որ դրա պատճառը նուշում պարունակվող մոնոհագեցած ճարպերն ու սպիտակուցներն են: