00:58 , 5 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայտնի հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը, ով վերջերս է ամուսնալուծվել Միրանդա Քերից, ասել է, որ բեմի վրա «հաճույքով և հիացմունքով է համբուրում» «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլի իր գործընկերուհուն` Կոնդոլա Ռաշադին:
«Ամենազվարճալին այն է, որ մենք մեզ չենք ստիպել համբուրվել: Մենք ինչ-որ կապ զգացինք այն րոպեից, երբ ծանոթացանք»,- ասել է 26-ամյա Կոնդոլան:
Այս հայտարարությունները լրագրողներին հիմք են տվել ենթադրելու, որ դերասաններին ավելին է կապում, քան ուղղակի ընկերական և գործնական հարաբերությունները:
Այս մասին գրում է Showbiz.siteua-ն:



