00:36 , 5 նոյեմբեր, 2013
Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի հետազոտողները ստուգել են թեզն այն մասին, որ ժամանակի ընթացքում ամուսիններն արտաքնապես նմանվում են միմյանց: Գիտնականները համոզվել են, որ այդ ֆենոմենն իսկապես գոյություն ունի, երբեմն ամուսինների միջև արտաքին նմանությունն այնքան մեծ է, որ նրանց շփոթությամբ համարում են քույր և եղբայր:
Փորձագետները հավաքել են 25 և ավել տարի միասին ապրող ամուսինների լուսանկարները, ապա համեմատել դրանք այն լուսանկարների հետ, որոնք արվել էին նախքան ամուսնությունը: Լուսանկարների հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկար տարիներ միմյանց հետ ապրող ամուսինները ժամանակի ընթացքում իսկապես սկսում են արտաքանապես նմանվել:
Ընդորում` հետաքրքրականն այն է, որ ինչքան ավելի երջանիկ և համերաշխ է ընթանում ընտանեկան կյանքը, այնքան ավելանում է ամուսինների արտաքին նմանությունը:
Յելի համալսարանի հոգեբանների կարծիքով` կինն ու ամուսինը շատ հաճախ ենթագիտակցաբար փորձում են նմանակել միմյանց: Դա նաև վերաբերում է արտաքինի վրա ազդող սովորություններին (մարզասրահների հաճախում, բժշկական խորհրդատվություն և այլն):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ