Թուրքիայում 1000-ից ավելի սերժանտ հրաժարական է տվել


06:25 , 5 նոյեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Թուրքիայում երկու ամիսների ընթացքում հրաժարական են տվել ավելի քան հազար սերժանտներ՝ հաղորդում է Milliyet թերթը: Թերթի տվյալներով՝ զանգվածային հրաժարականների պատճառը զինվորականների դեմ դատն է, որոնք մեղադրվում են 1980 թ. սեպտեմբերի 12-ին ռազմական հեղաշրջման մեջ: Հաղորդվում է նաև, որ սերժանտների հետ հրաժարական է տվել Թուրքիայի զինված ուժերի շուրջ 700 սպա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենին, ով, լինելով Գլխավոր շտաբի հրամանատար, գլխավորել է ռազմական հեղաշրջումը, սպառնում է ցմահ ազատազրկում: