02:48 , 5 նոյեմբեր, 2013
Shamshyan.com-գրում է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Ապարանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նոյեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղին հարակից անտառում ծառից կախված տղամարդու դի հայտնաբերման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ահազանգ ստանալով ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, եկելկ է նշված վայր, որտեղ հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ , 27-ամյա Վազգեն Հ-ին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում մասնավորապես գրված է եղել. «Ես գրում եմ այն մասին, որ ոչ ոք մեղավոր չի իմ մահվան համար: Ես սաղից շնորհակալ եմ ինձ օգնելու համար, ամենաշատը իմ ընտանիքից եմ գոհ: Նրանք ինձ ուղղում էին, բայց ես չէի ուղղվում, որովհետև ես իմ ընտանքին արժանի չէի…», - և այլն: Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան...
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ