01:46 , 5 նոյեմբեր, 2013
Hetq.am-ը գրում է.
Նոյեմբերի 4-ին` ժամը 08.47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ ոստիկանության հոսպիտալի մոտ, այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ավանի դաշտ փողոցի թիվ 7/1 հասցեում` «Գալուստ Եփրեմյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման արտադրամասում:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09.11-ին, մարվել՝ 11.15-ին: Այրվել է արտադրամասի չորանոցում կուտակած 4 խմ փայտ: