Գերմանիայի կառավարությունը Սնոուդենին ապաստան տրամադրելու պայմաններ չի տեսնում


23:31 , 4 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շթեֆֆեն Զայբերտը հայտարարել է, որ երկրի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունները դեռևս 2013 թվականի հուլիսին եկել էին եզրակացության, որ Սնոուդենին ընդունելու պայմաններ չկան՝ հավելելով, որ հիմքեր չի տեսնում այդ որոշումը վերանայելու համար: Այս մասին գրում է РосБалт-ը՝  DW-ին հղումով:

Զայբերտը նաև նշել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնիքները բացահայտողին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորության հարցում գերմանական կառավարությունը առաջնային է համարում դաշնային շահերը և ԱՄՆ-ի հետ հետագա հարաբերությունների կառուցումը:

Ըստ հատուկ ներկայացուցչի՝ կանցլերը պարտավոր է քաղաքացիների անձնական կյանքն ապահովել ապօրինի ոտնձգություններից, ինչի համար անհրաժեշտ է Վաշինգտոնի հետ «հստակ համաձայնագրեր» կնքել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ