22:46 , 4 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԳԴՀ կառավարությունը դեռևս նախադրյալներ չի տեսնում ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու համար: Վերջինս նախորդ շաբաթ համաձայնել էր հանդիպել գերմանացի մասնագետի հետ` Գերմանիայի տարածքում ամերիկյան հատուկ գործողությունների հետաքննության շրջանակներում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԳԴՀ պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթին:
Գերմանիայում Սնոուդենին ապաստան տրամադրելու հնարավորության հարցը կրկին բարձրացել է նրա և բունդեստագի պատգամավոր Հանս Քրիստիան Շտրոյեբելեի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին՝ Մոսկվայում:
«Ապաստան տրամադրելու համար նախադրյալներ չկան»,- ասել է Զայբերթը:
«Տրանսատլանտյան միության նշանակությունը մեզ` գերմանացիներիս համար հսկայական է: Հազիվ թե գտնվի մեկ այլ երկիր, որն այսքան մեծ շահույթ կստանա այդ գործընկերությունից, այդ ընկերությունից, քան Գերմանիան: Դա շատ մեծ նշանակություն ունի: Մենք գործում ենք այդ միության ոգով: Մենք այդպես ենք վարվել նաև անցյալում, և դաշնային կանցլերը դրանով կղեկավարվի ապագայի համար բոլոր որոշումներում»,- հավելել է նա: