Դարերը փոխվում են, իսկ հայ դրամատերերը ոչ


23:07 , 4 նոյեմբեր, 2013

Սեբաստացի Մուրադի մասին ֆիլմում պատմական գիտությունների դոկտոր Համլետ Գևորգյանը ասում է, որ հայ թուրքական բախումներում եղել է մի առանձնահատկություն` 
Թուրք հրոսակախմբերին առաջնորդել են իրենց բեկերը և դրամատերերը, որոնք իրենց միջոցներով են զինել և կազմակերպել այդ հրոսակախմբերին: Իսկ նրանք հարձակվել են հայկական բնակավայրերի վրա: Ի տարբերություն թուրքական կողմի` հայությունը շատ մեծ դժվարությամբ էր զենք ձեռք բերում: Դրա համար գումարներ էր պետք, իսկ հայ դրամատերերը ի տարբերություն թուրք դրամատերերի այդքան էլ առատաձեռն չէին այդ հարցում :