22:09 , 4 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ռուս ոսկերիչ Վլադիմիր Մարկինը՝ Markin ոսկերչական լաբորատորիայի հիմնադիրը, թողարկել է ամուսնական մատանի, որի միջոցով հնարավոր է նշել ամուսնության տարեդարձը:
Մատանին կոչվում է «Սպիրալ» և իրենից ներկայացնում է երկու ծայրերից փակ, բայց ներքին հատվածից բաց՝ վարդագույն ոսկուց պատրաստված խողովակ, որտեղ նատրիումից գնդիկներ կան:
Յուրաքանչյուր գնդիկ խորհրդանշում է ամուսնության մեկ տարի: Ենթադրվում է, որ ամուսնության հերթական տարելիցից հետո զույգերը կարող են գնդիկները ավելացնել պտուտակահանի օգնությամբ, որը տրվում է մատանու և 60 գնդիկների հետ: