ՌԴ Կիրովյան շրջանի խոշոր ավտովթարից մահացել է 2 հայ


21:37 , 4 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 4-ին, ժամը 07.00-ին ՌԴ Կիրովյան շրջանի Սլաբոդյան-Բելայա Խոլունիցա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
«ՈՒազ» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով հետևանքով հրդեհ է բռնկվել: Մահացել է 5 մարդ, երկուսը ` տուժել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

 Մահացածներից 2-ը հայազգի են (Դավթյան Քրիստինե Մհերի, 1990 թ., Դավթյան Ելենա Գենադիի, 1965 թ.), որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, գրանցված են Օմուտնինսկ քաղաքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ