Իսպանիայում ձերբակալել են միլիոն եվրո գողացած ոստիկաններին


21:31 , 4 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Իսպանացի ոստիկանները ձերբակալել են իրենց երկու գործընկերներին, ովքեր երկրի արտաքին գործերի նախկին նախարար Աբել Մատուտեսին պատկանող ընկերություններից մեկի գրասենյակից միլիոն եվրո են գողացել:

Հաղորդվում է, որ գողերը հոկտեմբերի 25-ի գիշերը ներխուժել են Matutes հոլդինգի կենտրոնական գրասենյակ, կոտրել են չհրկիզվող պահարանն և այնտեղից գողացել 990 հազար եվրո: Դրանից հետո նրանք փախուստի են դիմել, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:

Սակայն ոստիկաներին հաջողվել է շատ արագ գտնել հանցագործներին և վերադարձնել գողոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ