19:57 , 4 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրք սահմանապահները փոխհրաձգության մեջ են մտել մաքսանենգների հետ, որոնք փորձլ են Սիրիայից Թուրքիայի տարածք տեղափոխել մեծ քանակությամբ քիմիական նյութ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել են Թուրքիայի զինված ուժերը:
Հաղորդագրության համաձայն՝ թուրք-սիրիական սահմանի վրա՝ Հաթայ մարզում հայտնաբերվել են մաքսանենգներ, որոնք եղել են երեք ավտոմեքենաներում: Զինվորականները սկզբում նախազգուշական կրակել են, սակայն մեքենաները շարունակել են արագորեն մոտենալ սահմանին, որից հետո զինվորականները կրակել են անիվներին: Արդյունքում ավտոմեքենաներում գտնվող անձինք թաքնվել են Սիրիայի տարածքում՝ թողնելով ավտոմեքենաները:
Լքված ավտոմեքենաներից մեկում սահմանապահները հայտնաբերել են մեկ մաքսանենգի, բացի այդ՝ դրանցից յուրաքանչյուրում եղել են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք տեղափոխվել են քիմիական, կնեսաբանական, միջուկային հետազոտությունների լաբորատորիա :