Սաուդյան իշխանությունները խստացնում են ներգաղթի քաղաքականությունը


21:11 , 4 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնում են, որ այսօրվանից կսկսեն տուգանել թե այն ներգաղթյալներին, որոնք չեն ձևակերպել աշխատանքի թույլտվությունը, թե նրանց գործատուներին:

Սաուդյան Արաբիա աշխատանքի նպատակով ժամանած արտասահմանցիներին հնարավորություն էր տրվել մինչև նոյեմբերի 3-ը ձևակերպել փաստաթղթերը կամ հեռանալ:

Նման միջոցառումը ձեռնարկվել է երկրի կախվածությունը արտասահմանցի աշխատողներից նվազեցնելուն ու աշխատատեղերը երիտասարդ սաուդցիներին տրամադրելուն կոչված ծրագրի շրջանակում:

Անօրինական ներգաղթյալներին սպասվում է ազատազրկում և տուգանքներ: