20:31 , 4 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եթե Ավստրալիայի ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր, ապա քաղաքացիները կկարողանան ևս մեկ անգամ քվեարկել:
WikiLeaks կայքի ու նույնանուն քաղաքական կուսակցության ղեկավարը արդեն հայտարարել է, որ դարձյալ կփորձի դառնալ իր երկրի խորհրդարանի անդամ:
Ավստրալիայի Ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրողների ձայների հաշվարկի ժամանակ թերություններ են հայտնաբերել, ինչը նշանակում է, որ արդյունքները կարող են անվավեր ճանաչվել, հայտնում է The Sydney Morning Herald-ը:
Ավստրալիայի Գերագույն դատարանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել ու հնարավոր է նշանակվի կրկնակի քվեարկություն: Եթե դա տեղի ունենա, Ասանժը պատրաստ է դարձյալ առաջադրել իր թեկնածությունը: