Սովետական դաստիարակությունը ինձ չի խանգարում, որպեսզի ես ընդունեմ վերակենդանացման հնդկական ուսմունքը


19:25 , 4 նոյեմբեր, 2013

Ես ծնվել և մեծացել եմ սովետական միլիցու ընտանիքում, և ըստ այդմ մեր մայր եկեղեցում կնքվել եմ հասուն տարիքում՝ գիտակցաբար: Բայց դա ինձ չի խանգարում, որպեսզի ես ընդունեմ հոգու ոչ միայն անմահության, այլև վերակենդանացման հնդկական ուսմունքը՝ սա գլոբալ խնդիր, և ընդունեմ որպես այդպիսին և կամ բանի տեղ չդնեմ այլ կողմնորոշումների ու այլ արարողությունների (հելոուինը՝ այդ թվում) առկայությունը: Այսինքն՝ լինեմ հանդուրժող նման երևույթների նկատմամբ, որոնցից վնասը իմ երկրին բազմաթիվ անգամ ավելի պակաս է՝ եթե այն կա, քան այսօրվա իշխողների կողմից Հայաստանում ձևավորված իրողությունները: