«Երբ դու սովորում ես, դու սոսկ բացահայտում ես քեզ համար այն, ինչը վաղուց գիտես». Ռիչարդ Բախ


19:10 , 4 նոյեմբեր, 2013

Երբ դու սովորում ես, դու սոսկ բացահայտում ես քեզ համար այն, ինչը վաղուց գիտես:
Երբ դու արարք ես գործում, դու ցույց ես տալիս, որ իսկապես այդ մասին գիտես:
Երբ դու սովորեցնում ես, ընդամենը հիշեցնում ես մեկ ուրիշին, որ այդ ամենը նա գիտի նույնքան լավ, որքան ինքդ:
Մենք բոլորս սովորում ենք, արարքներ ենք գործում և սովորեցնում ենք:
Քո միակ պարտականությունը քեզ տրված կյանքերից յուրաքանչյուրում այն է, որ հավատարիմ լինես ինքդ քեզ: Հավատարիմ լինել ևս ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի` անհնար է, բացի այդ դա կեղծավորության լավագույն նշանն է:
Ամենապարզ հարցերն իրականում ամենադժվարն են: Որտե՞ղ ես ծնվել: Որտե՞ղ է քո տունը: Ու՞ր ես գնում: Ի՞նչ ես անում: Մտածիր այս մասին ժամանակ առ ժամանակ, և հետևիր, թե ինչպես են փոփոխվում քո պատասխանները:

ՌԻՉԱՐԴ ԲԱԽ