Սերգո Կարապետյանն ընդունել է Թոմաս Էբերհեռին


18:30 , 4 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարման» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին:

«GIZ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը ողջունելի են և համոզված եմ, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունն արդյունավետ կլինի»,- ողջույնի խոսքում նշել է նախարարը:

 Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից: 


Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է «Կենսաբազմազանության կայուն կառավարում. Հարավային Կովկաս» ծրագրի երկրորդ փուլը` «Անտառների կայուն կառավարում» և «Ինտեգրված ագրոբազմազանության կառավարում» ուղղություններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ