18:06 , 4 նոյեմբեր, 2013
Yerkir.am-ը գրում է.
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վերաբերյալ նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել: Այս մասին yerkir.am-իհետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Մեր հարցին, արդյոք հարցաքննվել է վթարից տուժած դերասան Վարդան Պետրոսյանը` Մալխասյանը նշեց, որ չի կարող պատասխանել, քանի որ գործը դեռևս նախաքննության փուլում է: Այս հարցի պատասխանը մեզ չհաջողվեց ստանալ նաև ոստիկանության Նաիրիի բաժնից, որտեղ քննվում է գործը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ