Հնդկաստանի Կանյակումարի քաղաքի տեսարժան վայրերը (15 Photo)
18:07 , 4 նոյեմբեր, 2013
Հնդկաստանի հարավում գտնվող Կանյակումարի քաղաքում հատվում են Բենգալյան ծոցը, Արաբական ծովը և Հնդկական օվկիանոսը: Հայտնի զբոսաշրջային կենտրոն լինելուց բացի, այն համարվում է նաև ուխտագնացության կարևոր վայր, քանզի այնտեղ են գտնվում Հարավային Հնդկաստանի սրբագույն տաճարներից մի քանիսը: Կանյակումարին վաղուց ի վեր գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը իր գեղեցկությամբ: Հատկապես գեղեցիկ են այնտեղի արևածագի և մայրամուտի տեսարանները: Այնտեղի լողափների առանձնահատկություններից է երփներանգ ավազը:
Վիվեկանադայի հուշակոթողը այցելելու են գալիս բազում զբոսաշրջիկներ: Այն կառուցվել է 1970 թ.-ին Սվամի Վիվեկանադայի հիշատակին: Այն կառուցվել է այն նույն վայրում, որտեղ Սվամի Վիվեկանադան անցկացնում էր իր ժամանակի որոշակի հատվածը` մեդիտացիա անելով: