Շպարի 10 անհավանական պարագաներ (Photo)


22:31 , 4 նոյեմբեր, 2013

Գեղեցկության արդյունաբերության առաջատար արտադրողներն անում են ամեն ինչ, որպեսզի դյուր դարձնեն մեր կյանքը և թույլ տան ավելի հմայիչ տեսք ունենալ, ընդ որում խնայելով թե ժամանակը, թե գումարները: Այդ պատճառով խանութներում ամեն օր հայտնվում են շպարի նոր և երբեմն լիովին անհավանական պարագաներ:

1. Փաթաթուկներ թարթիչների համար

elektricheskije-bigudi-dla-resnic

Գեղեցկության բնագավառում բացարձակ նորույթ է: Հատուկ տաքացուցիչով փաթաթուկները կկլորացնեն Ձեր թարթիչները և ոչ մի տհաճ զգացողություններ չեն պատճառի: Այս սարքի միջոցով նույնիսկ ամենչոր թարթիչները գեղեցիկ կլորավուն տեսք կստանան:


2. Պաշտպանություն թարթչաներկից

2

Անկասկած բոլոր աղջիկները խնդիր են ունեցել թարթչաներկը քսելու մեջ, որից հետո աչքերի տակ տհաճ սև հետքեր էին առաջանում: Այս հասարակ սարքը կպաշտպանի Ձեր կոպերը և կազատի տհաճ խնդիրներից: Շպարվելու պրոցեսն ավելի արագ և դյուրին կդառնա:  


3. Սլաքներ նկարելու նմուշ


Ուղիղ սլաքներ ոչ բոլոր աղջիկներն են կարողանում նկարել: Սլաքներ նկարելու նմուշը կօգնի Ձեզ այդ հարցում և կդարձնի Ձեր շպարն իդեալական: Սկզբում այն օգտագործելու հարցում կարող են խնդիրներ առաջանալ, սակայն միտքը հետաքրքիրն է և կարելի է մեկ անգամ փորձել:


4. Հոնքերի կառուցվածքը ուղղելու նմուշ

4-1

Առաջին տեսքից վախենալու այս սարքը իրականում շատ արդյունավետ կարող է լինել: Նրա օգնությամբ Դուք կազատվեք հոնքերը սխալ հանելու խնդրից: Միտքը շատ հետաքրքիրն է, քանի որ ոչ բոլորը կարող են ազատ ժամանակ հատկացնել և գնալ գեղեցկության սրահ:


5. Հոնքերը ներկելու նմուշ

5

Հենքերը ներկելու համար գոյություն ունի մի հատուկ նմուշ, որի միջոցով Դուք շատ գեղեցիկ արդյունք կստանաք: Ընտրեք մատիտի ճիշտ գույնը և ճիշտ նմուշը, և այդ ժամանակ անկասկած անհավանական գեղեցիկ հոնքեր կունենաք:

 

6. Վրձին թարթիչների համար


Այսպիսի վրձին պետք է լինի յուրաքանչյուր կնոջ մոտ: Այս սարքի միջոցով կարելի է թարթիչների ճիշտ ուղղություն հաղորդել և գեղեցիկ կերպով թարթչանկեր քսել:


7. Թարթիչներն ամրացնելու սարք


Մեզանից շատերն արհեստական թարթիչներ են սիրում, քանի որ մի քանի րոպեների ընթացքում նրանք հայացքը հմայիչ և գրավիչ են դարձնում: Այս սարքը Ձեզ հնարավորություն կտա շատ արագ ամրացնել դրանք:


8. Կարմրաշպարի նմուշ


Կարմրաշպարի համար գոյություն ունեն հատուկ նմուշներ: Նրանցից կան մի քանի տեսակներ տարբեր կարգի շպարի համար (թեթև կարմրաշպար, տիկնիկի կերպար և պրոֆեսիոնալ դիմահարդարում):


9. Կպչուն ստվերափոշի

9

Հատուկ կպչուն ստվերափոշին կօգնի Ձեզ հաշված վայրկյանների ընթացքում գեղեցիկ և յուրօրինակ դիմահարդարում ստանալ: Դրեք այն կոպին, սպասեք մի քանի վայրկայն և այն պատրաստ կլինի:

 

10. Վիբրո-վրձին շպարը մաքրելու համար


Եվս մեկ հրաշալի սարք կանանց համար: Այս վրձինը հեշտությամբ կմաքրի շպարը և կթարմացնի մաշկը: Այն շատ հարմար է օգտագործման մեջ, հարկավոր է միայն սեղմել կոճակը և սարքը արագորեն կկատարի իր աշխատանքը: