16:39 , 4 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրքիայի Բուրսա նահանգի Ուլուդագ շրջանում անտառային հրդեհներ են: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ուժեղ քամին խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:
Հաղորդվում է, որ թանձր ծխի հետևանքով արդեն մեկ մարդ է տուժել: Հրդեհների հետևանքով ոչնչացել է ավելի քան 10 հեկտար անտառ:
Բռնկումների պատճառը պարզված չէ: