Նոր որոնման համակա՞րգ, կամ ինչպես է փոխվել Google-ի` կայքերին տրվող գնահատականը


22:33 , 4 նոյեմբեր, 2013
Google առաջին տեղում լինելը այսօր ինչո՞վ է պայմանավորված:
Նկատեցի՞ք, թե ոչ` Google որոնման համակարգը իր ծննդյան 15-ամյակի առթիվ հաստատեց հեղաշրջող ալգոռիթմիկ բարելավում որոնման մեխանիզմում, որը պոտենցյալ կերպով ազդել է Google որոնողական համակարգում կատարվող որոնումների 90%-ի վրա: Այս բարելավումը կոչվում է Hummingbird բարելավում, որը որոշ մասնագետներ որակում են, որպես նոր որոնման համակարգ, քանի որ ռադիկալ կերպով փոխվել է որոնման բառերի մշակման տեխնոլոգիան:
Այս բարելավումը առաջին հերթին ուղղված ընդդեմ կայքերի, որոնք ձևավորում են էժանագին բովանդակություն բարձր որոնման տվյալներ ունեցող բանալի բառերով: Սրանք կայքեր են, որոնց բովանդակությունը խճողած է անհարկի կրկնություններով, անհետաքրքիր նախադասություններով, անիմաստ, անկապ տեքստերով, սակայն լեցուն՝ շատ փնտրվող բառերով.

Այս երևույթը կարելի է համեմատել այսպիսի իրավիճակի հետ. մի նորաբաց խանութ կենտրոնական տեսանելի վայրերում տեղադրում է ամեն կարգի գովազդային պաստառներ, սլաքներ, գրում և հաղորդում է թերթերով, ռադիո և հեռուստագովազդներով, ներկայացնում և ուղղորդում է այցելուներին իր մոտ: Եվ խանութը ժամանակ առ ժամանակ լցվում է պատահական` առաջին անգամ եկող այցելուներով, ովքեր մի քանի վայրկյան իրենց շուրջը նայելով՝ դուրս են գալիս՝ այլևս չվերադառնալու մտքով, քանի որ տեսնում են էժանագին, անորակ, ցածրակարգ և անիմաստ ապրանքներ: Եվ անմիջապես շտապում են մտնել դիմացի մայթում մի չգովազդված առևտրի տուն, որտեղ նրանք մշտապես գնումներ էին կատարում, և կշարունակեն այցելել:

Google համակարգի այս նոր բարելավման նպատակն է «մաքրել» մարդկանց որոնման արդյունքները պատահական հայտնված «սուպեր-օպտիմալացված» կայքերից: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է բարձրանալ որոնողական արդյունքներում:

Google վարկորոշման համակարգն այսօր Hummingbird թարմացման շնորհիվ արդարացիորեն կայքի առաջին տեղում լինելու գնահատման իրավունքը տվել է այցելուին: Կայքի գնահատականը, հավելումն 200-ից ավել այլ պարամետրերի՝ որոշվում է նաև հետևյալ արդյունքներով.
  1. Կրկնակի այցելություններով
  2. Այցերի երկարությամբ և խորությամբ
  3. Կայքում այցելուի գործողություններով
Այս պարամետրերը առկա են անալիտիկ համակարգերում: Այսօր, ըստ Google որոնողական համակարգի «պահանջի» կայքերը պետք է մրցակցեն՝
Կրկնվող այցերի  տոկոսով.

Այցերի տևողությամբ և խորությամբ.

Այցելուի գործողությամբ.