16:03 , 4 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իրանի և Սիրիայի միջև ստորագրվել է համագործակցության մասին նոր պայմանագիր:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին, պայմանագիրը ներառում է համագործակցություն երկու երկրների միջև մշակույթի և կրոնի ոլորտներում: Կողմերը նախատեսում են նաև բացել համատեղ հեռուստաալիք:
Պայմանագիրը ստորագրվել է Թեհրանում՝ Իրանի մշակույթի նախարար Ալի Ջանաթիի և Սիրիայի վակֆերի հարցով նախարար Մուհամադ Սեիդի միջև: