Կահիրեում սկսվում է Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը


15:51 , 4 նոյեմբեր, 2013

Կահիրեում սկսվում է Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունըPanorama.am-ը գրում է.

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր սկսվում է տալապված նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը: Մուրսին և «Մուսուլման եղբայրներ» շարժման 14 ֆունկցիոներներ մեղադրվում են 2012 թվականի դեկտեմբերին Կահիրեում՝ նախագահական «Ալ-իթիհադիյա» պալատի մոտ, իշխանությունների կողմնակիցների և հակառակորդների միջև ընդհարումներ հրահրելու մեջ, որի ժամանակ զոհվել էին տասնյակ մարդիկ:

MENA գործակալությունը հայտնում է, որ Մուրսիին դատարան են բերել ուղղաթիռով: Եթե ամբաստանյալների մեղավորությունը ճանաչվի, ապա նրանք կդատապարտվեն ցմահ ազատազրկման կամ մահապատժի: Դատավարությունը տեղի է ունենում ոստիկանական նույն ակադեմիայում, որտեղ տեղի էր ունեցել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ