ՊՆ. Այս պահին հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին քրեական պատասխանատվություն չի սպառնում


15:38 , 4 նոյեմբեր, 2013

ՊՆ. Այս պահին հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին քրեական պատասխանատվություն չի սպառնումPanorama.am-ը գրում է.

««Կանազ»-ի կայազորային կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպին մասնակից զինծառայողներին այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն չի սպառնում»,- այս մասին Panorama.am-ին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ մոտեցումը, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Այդ զինծառայողները գտնվել են հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում և ստուգումների ու բուժման կուրս են անցնում: Ամեն ինչ կախված է բժշկական եզրակացությունից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ