15:20 , 4 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ բնակվել Միխեիլ Սաակաշվիլիի թբիլիսյան պալատում, այլ կբավարարվի համեստ բնակարանով, որը գտնվում է պետվարչության շենքում՝ հաղորդում է Interfax-ը:
Սաակաշվիլիի առանձնատան արժեքը կազմում է ավելի քան 200 միլիոն դոլար: Շենքը հնարավոր է փոխանցվի Վրաստանի տեխնոլոգիական համալսարանին:
Հիշեցնենք, որ նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: