Կոսովոյում ընտրություններն ավարտվել են ընտրատեղամասերի վրա հարձակումներով


15:08 , 4 նոյեմբեր, 2013

Կոսովոյում ընտրություններն ավարտվել են ընտրատեղամասերի վրա հարձակումներովPanorama.am-ը գրում է.

Կոսովոյում տեղական ընտրություններն ուղեկցվել են բռնություններով և ընտրողների ահաբեկմամբ, այս մասին հայտնում է The Guardian լրատվականը: Նման դեպքեր հիմնականում տեղի են ունեցել Կոսովոյի հյուսիսային շրջաններում, մասնավորապես` Միտրովիցա քաղաքում, որը գործնականում բաժանված է երկու` սերբաբնակ և ալբանաբնակ հատվածների:

Հյուսիսային Միտրովիցայում ընտրություններն ընդհանրապես դադարեցվել են, քանի որ ընտրությունների կազմակերպման պատասխանատուները փախուստի են դիմել: ԵՄ ոստիկանական ուժերը զրահամեքենաներ ու ուղղաթիռներ են մտցրել քաղաք և փորձել են վերահսկողություն սահմանել: ԵԱՀԿ-ն, որ աջակցում էր ընտրությունների կազմակերպմանը, իր ավելի քան 200 աշխատակիցներից 60-ին դուրս է բերել վտանգավոր շրջաններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ