15:02 , 4 նոյեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ադրբեջանցի ընդդիմադիր, «Ադրբեջան-Եվրոպա» շարժման ղեկավար Ռամին Գաջիլին պարել է երևանյան ռեստորաններից մեկում:
Ադրբեջանցու պարի տեսանյութը հայտնվել է նաև համացանցում և տարբեր արձագանքների արժանացել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ը:
Ռամին Գաջիլին հայտնել է, որ այդ պարով նա ցանկացել է ապացուցել, որ հայերը հերթական անգամ գողացել են ադրբեջանական երաժշտություն:
«Ես ուրախ էի պարել ադրբեջանական երաժշտության տակ Երևանում»,- ասել է ադրբեջանցին: