Սաակաշվիլիի նստավայրում կարող է համալսարան տեղակայվել


13:48 , 4 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող, Միխեիլ Սաակաշվիլիի օրոք կառուցված նախագահական նստավայրը կարող է հանձնվել Վրաստանի տեխնոլոգիական համալսարանին։

Apsny.ge փոխանցմամբ, այդ մասին է հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Դավիթ Սանագելիձեն թերթերից մեկին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ նստավայրում, բացի համալսարանից, կառուցվելու է ցուցասրահ, ձեռագրերի սրահ ու կոնֆերենց–դահլիճ, որոնք «ծառայելու են ժողովրդին, ոչ թե մեկ մարդուն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ