Ինչպե՞ս կարելի է բանակի հասցեին «վատ բաներ» ասել


13:24 , 4 նոյեմբեր, 2013

Ինչ կռուտիտներ ու աճպարարություններ ա է տիրում....

Հարգելիներս, եթե որևէ հիմնարկում միջադեպ ա գրանցվում, ապա այդ միջադեպի մեղավորները կարող ա և ղեկավարները չլինեն, բայց երբ ոչ թե միջադեպ, այլ միջադեպեր են տեղի ունենում, այն էլ վայրենի կերպով շարունակական բնույթ են կրում, ապա դրա մեղավորներն ու պատասխանատուները առաջին հերթին ղեկավարներն են: Խոսքը բանակում տեղի ունեցող միջադեպերի մասին ա, բայց էս դեպքում, արդեն գործ ունենք ոչ թե միջադեպերի, այլ հանցագործությունների հետ: 

Որոշ մարդիկ, ամեն գնով փորձում են արդարացնել բանակի ղեկավարությանը: Կիրառում է շատ պարզ մի մեթոդ. ընդամենը էս ամենը մեկնաբանում են «բանակ» բառով: Դրա հետևանքով շատերի մոտ թյուր կարծիք ա ձևավորվում էս ամենի մասին: Պատկերացրեք. դու քննադատում ես բանակում տեղի ունեցող հանցագործությունները, ոմանք դա մեկնաբանում են հետևյալ կերպ` «ինչպե՞ս կարելի ա բանակի հասցեին «վատ բաներ» ասել, չէ որ բանակը մեր հպարտությունն ա», իսկ վերջում էլ ավելացնում են, որ դու ազգի դավաճան ես կամ նման մի բան: Շատերը, բնականաբար, հակված են իրենց վրա «ազգային դավաճանի» պիտակ չվերցնելուն ու լռելու;) 

Ես չեմ տեսել կամ լսել որևէ միտք կամ մեկնաբանություն, որը ուղղված լինի «բանակ»-ին` որպես ինստիտուտի: Չկա նման բան: Բոլոր քննադատություններն էլ ուղղված են կամ կոնկրետ անձանց, կամ ղեկավարությանը: Եթե հանցագործությունները չեն բացահայտվում, իսկ մեղավորներն էլ չեն պատժվում, ապա, բնականաբար, դրա մեղավորը, վերջին հաշվով, բանակի ղեկավարությունն ա` գերագույն գլխավոր հրամանատարի հետ միասին: