Հնդկաստանում Դիվալի տոնին 7 մարդ է սպանվել


13:30 , 4 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հնդկաստանում անհայտ անձինք գնդակահարել են 7 մարդու, որոնք տոնել են հինդուսական Դիվալի տոնը, հայտնում է NDTV-ն: 

Դեպքը տեղի է ունեցել Ասամ նահանգում՝ Հնդկաստանի հյուսիս-արևելքում: Նախօրեին երկոյան զինված մարդիկ անհայտ պատճառներով կրակ էին բացել խանութի մոտ թղթախաղ խաղացող տղամարդկանց վրա: 

Դիվալի փառատոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ: