13:21 , 4 նոյեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Գրիպի և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը հանրապետությունում հանգիստ է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
«Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անհանգստանալու կարիք չունենք: Հիվանդանոցներում բարդացված կամ ծանր դեպքերով հոսպիտալացվածներ չկան»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք չէ օգտագործել հակաբորբոքայիններ, քանի որ դրանք վիրուսի վրա չեն ազդում:
Մասնագետը հավաստիացրեց նաև, որ Հայաստանում H7N9 նոր ենթատեսակով վարակվածության դեպքեր չեն արձանագրվել, միաժամանակ տեղելացնելով, որ հայ բժիշկները այժմ վերապատրաստվում են սուր շնչառական վարակների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: