12:42 , 4 նոյեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Հայաստանի հոսանքազրկմանը, որը տեղի է ունեցել շաբաթ օրը:
Նախարարը երկար բացատրեց խնդրի տեխնիկական կողմը: Նա նշեց, որ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, իսկ Հայաստանն ամբողջովին հոսանքազրկվել է, քանի որ Ատոմակայանը գտնվում էր վերանորոգման և վերալիցքավորման մեջ, իսկ իրանական կողմի հետ տեխնիկական խնդիր էր ծագել:
«Վթարից ուղիղ երկու րոպե հետո, քանի որ Իրանի համակարգը հզոր է ի տարբերություն մերի, նրանց մոտ արդեն կարգավորված էր այդ խնդիրը: Ամբողջ վերականգնումը տվեցե 3-3.5 ժամ: Մասնագիտական հանձնաժողով է ստեղծված, որպեսզի քննարկենք և տեսնենք, թե ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի կարողանանք նման իրավիճակներում հնարավորինս ռիսկերը նվազեցնել: Էնմերեգտիկ անվտանգությունը բացարձակ չի լիում, դա լուրջ ծախսերի հետ է կապված»,- ասաց Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով՝ այս վթարի հետևանքների արագ վերականգնումը ցույց տվեց, որ մեր համակարգում ամեն ինչ կանոնակարգված է եղել, բայց նման ֆորսմաժորային իրավիճակներ կարող են լինել:
«Մեր համակարգը ծեր համակարգ է, ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք ներդրումներ իրականացնել»,- ասաց նա: