Էլի զինվորների մասնակցությամբ միջադեպ է եղել, ու մեղադրում են բանակին


12:30 , 4 նոյեմբեր, 2013

Էլի զինվորների մասնակցությամբ ЧП ա եղել, ու էլի սաղ կուժն ու կուլան թափում են Բանակի ու սպաների գլխին: Դե հասկանալի ա, որ տարբեր ու տարատեսակ իրավապաշտպանների փեշակն էլ սենց պատմությունները հնչեղացնել, խորացնել, իսկ երբեմն էլ խեղաթյուրելն է, բայց դե այդ ամենը կարելի ա անել ավելի պրոֆեսիոնալ կամ կարելի ա ուղղակի ավելի ազնիվ գտնվել ու սթափ վերլուծել:
«Ի՞նչ կա սթափ վերլուծելու». կասեն ոմանք, երեխեքը գնում են բանակ ու խնդիրների առջև են կանգնում, բառդակ ա, աֆիցեռները դաժան են, շահագործում են... եթե ուշադրություն դարձնեք այս տոնայնության մեջ պոլեմիկա ծավալողներին, ապա 99 տոկոս դեպքերում դա մարդիկ են, ովքեր ոչ ծառայել են բանակում, ոչ էլ կարող էին ծառայել (կամ կանայք են, կամ էլ տարիքով են մեծ), բայցևայնպես, դա ամենևին էլ չի խանգարում նրանց ամեն անկյունից բղավել բանակում տիրող մթնոլորտի մասին:
Ժողովուրդ, մի անգամ շատ դիպուկ խոսք եմ լսել. բանակը հասարակության հայելին է: Չի կարող կուռ կանոնադրական հարաբերություններով առաջնորդվող բանակ ու բարձր կարգապահություն լինի, եթե հասարակության մեծ մասը իր կենցաղում օրինապաշտ չէ ու կարգապահ չէ: Ի վերջո, բանակի անձնակազմը լուսնի վրայից չեն հավաքում, այլ մեր ընտանիքներում դաստիարակված տղաներից են կազմում. ոմա՛նք զինվոր են դառնում, ոմա՛նք էլ սպա:

Իրականում, բանակն ուղղակի միջավայր է, որրտեղ մարդու մեջ կարող են արտահայտվել ինչպես մինչ այդ չերևացող վեհ կողմեր, այնպես էլ ստոր կողմեր, բայց ինքնինն բանակը չի ծնում դրանք: Պարզ օրինակով ասեմ. էդ կիսագողական բարքերով զինվորները, որ ուզում են ուրիշին շահագործեն, բանակում չեն այդպիսին դառնում, նրանք այդպիսին գալիս են, պարզապես բանակային միջավայրոււմ նրանց բնավորության այդ կողմը, դաստիարակությունն ու արժեհամակարգը ավելի ցայտուն են երևում:
Նույնն էլ սպաների մասով կարելի է ասել: Ժամանակին, ահագին մարդ, ով այլ գործ չէր կարող ճարել, եկավ մտավ բանակ ու դարձավ սպա, չնայած, որ չուներ ոչ մի սպայական կրթություն: Հիմա էլ նմանները շատ են ու շատերը բավականին բարձր պաշտոններ են զբաղեցնում: Իսկ սպան ամենաբարդ ու լուրջ մասնագիտություններից մեկն է, և այդ մասնագիտության ներկայացուցիչը չի կարող լինել առանց համապատասխան կրթության:
Մյուս կողմից, նոր սերնդի սպաներն են, ովքեր 20 տարեկանում ավարտում են Վազգեն Սարգսյանն, ու գալիս են դասակի հրամանատար, մինչդեռ իրենց անձնական աճը շատ ավելի չի գերազանցում, քան նույն 20 տարեկան դեմբելինը, ով պետք է զորացրվի, էլ չասեմ, որ նույն այդ ջահել լեյտենանտների մոտ էլ հաճախ նույն խնդիրներն են՝ կապված դաստիարակության, արժեհամակարգի հետ, իշխելու ցանկությամբ, որոնք էլ հենց բերում են այն արատավոր երևույթներին, որոնք խփում են ժողովրդի վստահությանն առ բանակ:
Առակս ի՞նչ կցուցանե. ուզում եք լավ բանակ, դաստիարակեք լավ երեխա ու ինքնադաստիարակվեք` որպես լավ քաղաքացի, թե չէ բանակում ինչքան էլ ուստավը փոփոխեն, ինքան էլ վերահսկողությունը խստացնեն, դա ընդհանուր պատկերը չի փոխի, որովհետև բանակային չէպեները միայն հետևանքներ են, իսկ պատճառները թաքնված են հենց հասարակության մեջ, ոչ թե սբոռնի պունկտում: