Կառավարությունը ՏՏ ոլորտի զարգացման համար կոնկրետ քայլ չի առաջարկում. Խաչատուր Քոքոբելյան


11:54 , 4 նոյեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը այսօր՝ ԱԺ–ում 2014թ-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, որ թեև կառավարությունը բարձր տեխնոլոգիաները գերակա ուղղություն է հայտարարել, սակայն այս ուղղության զարգացման համար քայլեր չի առաջարկում և էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին խնդրեց ասել, թե ոլորտի զարգացման համար կոնկրետ ինչ արտոնություններ։ Պատգամավորը խնդրեց կոնկրետ երեք ուղղություն նշել։

Նախարարը պատասխանեց, թե ինքը չի կարող պետական բյուջեի շրջանակներում ասել, թե ինչ է նախատեսված անել, բայց ընդգծեց, թե իրենք տվյալ ոլորտում արտոնություններ չունեն։

«Եթե վերցնենք ծրագրավորման մասը, առաջարկությունների մասը, ապա ակնհայտ է, որ այստեղ շատ անելիքներ ունենք, բայց նախաձեռնությունը կառավարությունը չի ներկայացնում ԱԺ-ում»,- նշեց նա։

Խաչատուր Քոքոբելյանը նախարարի պատասխանից հետո խնդրեց արձանագրել, որ կառավարությունը կոնկերտ քայլ այս ուղղությամբ չի անում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ