Վարդան Պետրոսյանին դուրս են գրել հիվանդանոցից


10:53 , 4 նոյեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված դերասան Վարդան Պետրոսյանին դուրս են գրել: Նա ապաքինվում է:

Այս մասին Aysor.am –ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից:

Նշենք, որ հիվանդանոցից դուրս են գրվել նաև վթար հետևանքով տուժած Հակոբյան եղբայրները: Հիվանդանոցում շարունակում է մնալ Տաթևիկ Հակոբյանը: Նա դեռ պետք է մնա բժիշկների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ, հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 մարդ էր տուժել: Ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: