Պամելա Անդերսոնը նյույորքյան մարաթոնին հավաքել է 76 հազար դոլար՝ օգնելու Հայիթիին


10:38 , 4 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դերասանուհի Պամելա Անդերսոնը կիրակի մասնակցել է Նյու Յորքի մարաթոնին, որպեսզի դրամական միջոցներ հավաքի՝ օգնելու Հայիթիի բնակիչներին՝ հայտնում է կանադական CTV հեռուստաալիքի կայքը: 

Անդերսոնը սահմանված հեռավորությունը վազել է եղբոր՝ Ջերիի հետ: Հեռուստաալիքի տվյալով՝ 46-ամյա դերասանուհին վազքի ժամանակ հավաքել է 75.864 դոլար:

Դերասանուհու խոսքով՝ բոլոր միջոցներն ուղղվելու են դերասան Շոն Փենի հիմնադրած բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է 2010թ. ավերիչ երկրաշարժից տուժած Հայիթիի բնակիչներին:

Մարաթոնում վազելիս Անդերսոնը կրել է սև մարզական տաբատ ու մարզաշապիկ: 

Նյու Յորքի մարաթոնը անցկացվում է 1970-ից, որը համարվում է աշխարհում խոշորագույններից մեկը: Դրան ավանդաբար մասնակցում են թե պրոֆեսիոնալներ, թե սիրողական վազքի սիրահարներ: