Ինչու են տղամարդիկ ամեն ինչի մասին մոռանում


10:30 , 4 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Տղամարդիկ երբեմն բավականին մոռացկոտ են դառնում: Դա, իհարկե, իր պատճառներն ունի: Այս մասին գրում է DELFI-ն:

1. Նրա միտքը տարված է ուրիշ բանով: Բանն այն է, որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, չեն կարող միաժամանակ կենտրոնանալ մի քանի գործերի վրա:

2. Այդ տեղեկատվությունը նրա համար այնքան էլ կարևոր չէ: Շատ հաճախ այն, ինչ կարևոր է կանանց համար, տղամարդկանց այնքան էլ կարևոր չի թվում:

3. Մոռացկոտության պատճառ կարող է լինել նաև վատ հիշողությունը, որը կարող է լինել ինչպես ժառանգական հիվանդություն, այնպես էլ գլխուղեղի հետ կապված խնդիր:

4. Մտավոր ծանրաբեռնվածության պատճառով տղամարդիկ չեն կարող ամեն ինչ հիշել:

5. Գերհոգնածության պատճառով նա քիչ բան է նկատում, հետևաբար նաև քիչ բան հիշում:

6. Մոռացկոտության պատճառ կարող է լինել նաև անուշադրությունը:

7. Տղամարդը հույսն իր վրա չի դնում: Նա հույսը դնելով ուրիշ մեկի վրա՝ անհրաժեշտ չի համարում ամեն ինչ իր գլխում պահել: