09:44 , 4 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բրիտանացի սոցիոլոգները հանգել են այն եզրակացության, որ տղամարդիկ իրենց հասուն են զգում միայն 54 տարեկանից հետո: Այդ տարիքում ուժեղ սեռի ներկայացուցիչների խնդիրները սովորաբար հասնում են նվազագույնի, և նրանք կարող են թուլանալ: Այս մասին գրում է MIGNews-ը:
Փորձագետների խոսքերով՝ հարմարավետության նման ուշ ժամկետի պատճառը բացատրվում է ուժեղ ֆինանսական ճնշմամբ և հաճախ ուշ հայր դառնալով: 54 տարեկանից հետո տղամարդկանց մոտ սկսվում է իսկական կյանքը, և նրանք սկսում են հաճույք ստանալ կյանքից: Որոշ տղամարդիկ դա ավելի ուշ են գիտակցում՝ թոշակի տարիքից հետո: