09:36 , 4 նոյեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ԱՄՆ իշխանությունները չեն քննարկում հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ուղղված մեղադրանքները մեղմելու կամ հանելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Դեն Փֆայֆերը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ABC-ի լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք պատրա՞ստ է Բարաք Օբաման ինչ-որ պայմանով քննարկել Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներելու հարցը։
«Նման ոչ մի պայման չի քննարկվել»,-ասել է խորհրդականը։
Որևէ զիջման կտրուկ դեմ են նաև ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովների ղեկավարներ Դայեն Ֆայնստայնը և Մայք Ռոջերսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ