Ընտանեկան երջանկության հինգ կանոն


08:32 , 4 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Տղամարդու հետ կյանքը երջանիկ դարձնելու համար բավական է հետևել մի քանի կանոնների, որոնք ներկայացնում է bagnet.org-ը:

1. Պետք չէ խանգարել զուգընկերոջը նվաճել աշխարհը: Այսինքն պետք է տղամարդուն չխանգարել ստեղծել կարիերա: Յուրաքանչյուր տղամարդ ցանկանում է, որպեսզի կինն աջակցի իրեն, այլ ոչ թե անընդհատ տրտնջա:

2. Պետք չէ ձանձրացնել տղամարդուն պահանջներով: Եթե տղամարդն ուշ է տուն եկել, կարիք չկա սկանդալ սարքել: Պետք է ընթրիքը տաքացնել, գրկել և ջերմ բառեր շշնջալ:

3. Կարևոր է սովորել գլոբալ խնդիրները միասին լուծել, այլ ոչ թե վիճել մանրուքների պատճառով:

4. Եթե չկա վստահություն, ապա ավելի լավ է խզել հարաբերություները: Եթե կինը չի վստահում զուգընկերոջը, ապա նման հարաբերությունները երկար չեն տևում:

5. Պետք չէ քննադատել և սովորեցնել զուգընկերոջը: Տղամարդը սիրում է, երբ իրեն գովաբանում են, դրական գնահատական են տալիս, սակայն տանել չի կարողանում, երբ քննադատում են: