«Տորինոն» փակեց «Ռոմայի» օդը


08:24 , 4 նոյեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունում ընդհատվեց «Ռոմայի» ռեկորդային հաղթարշավը:

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության մեկնարկային 10 տուրերում միավոր չկորցրած «Ռոմայի» հաղթարշավն ավարտվեց Թուրինում: A Սերիայի 11-րդ տուրում հռոմեացիները մրցակցի խաղադաշտում ոչ ոքի` 1-1 խաղացիn «Տորինոյի» հետ: Կեւին Ստրոտմանի խփած գոլի շնորհիվ «Ռոման» առջեւում էր հաշվի մեջ, սակայն Ալեսիո Չերչին թուրինցիներին փրկեց պարտությունից:

«Ինտերը» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով պարտության մատնեց «Ուդինեզեին»: Միլանյան ակումբին հաղթանակ պարգեւեցին Ռոդրիգո Պալասիոյի, Անդրեա Ռանոկիայի եւ Ռիկարդո Ալվարեսի դիպուկ հարվածները: Այս հաղթանակի շնորհիվ Վալտեր Մացարիի թիմը շրջանցեց «Ֆիորենտինային»՝ 22 միավորով բարձրանալով չորրորդ տեղ:

Տուրի կենտրոնական խաղում «Ֆիորենտինան» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթեց «Միլանին»։ Հյուրերի կազմում մեկական անգամ աչքի ընկան պերուացի պաշտպան Խուան Վարգասը եւ իսպանացի կիսապաշտպան Բորխա Վալերոն։ Իսկ «Նապոլին» տանը 2։1 հաշվով առավելության հասավ «Կատանիայի» նկատմամբ։ Ռաֆայել Բենիտեսի թիմին հաղթանակ պարգեւեցին Խոսե Կալյեխոնի եւ կիսապաշտպան Մարեկ Համշիկի դիպուկ հարվածները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ