16:26 , 3 նոյեմբեր, 2013
Երեք օր առաջ քրոջս աղջկան ընկերներս իրարից անկախ ճագար նվիրեցին, ուրախացած երկու ճագարներին դրեց արկղի մեջ տարավ տուն:Երեկ առավոտյան զանգահարեց ինձ ,լացակումած ձայնով,
-Քեռի իմ երկու ճագարներն էլ աղջիկ են արի մեկին տար փոխի
Ասում եմ՝ ո՞նց իմացար
Պատասխանեց՝ արդեն 2 օր է վանդակում իրար հետ են ու ոչ մի ձև լեզու չեն գտնում, իրարից զզվում են, իրար գզում են,կռվում են արյունլվա են անում ու չեն էլ հոգնում էդ գզվռտոցից:
Գնացի ստուգեցի,երեխան ճիշտ էր ասում: