Կաթողիկոսը հեռադիտակով հետևու՞մ է կարճ հագած աղջիկներին


16:25 , 3 նոյեմբեր, 2013

mediamall.am-ը գևում է.

«Ամենայն Հայոց կաթողիկոսը ինչքան էլ ուզենա՝ չի կարող իր աշխատասենյակից հետեւել թե ով է մտնում Մայր տաճար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի հոգեւորականներից մեկը՝ հերքելով համացանցում տարածված տեղեկությունները` իբր Կաթողիկոսը հեռադիտակով հետեւում է կարճ հագնված այն աղջիկներին, ովքեր եկեղեցի են մտնում:

«Տիեզերական հեռադիտակ էլ ձեռք բերի, գերժամանակակից համակարգիչներ էլ ունենա, դա բացառվում է: Գարեգինի Բ կաթողիկոսի աշխատասենյակը հակառակ կողմում է»,-հավաստիացրել է Մայր աթոռի ներկայացուցիչը: