«Ժողովուրդ». Առանձնակի դաժանությամբ սպանության դեպք Երևանում


11:19 , 3 նոյեմբեր, 2013

«Ժողովուրդ»-ը գևում է.

Հոկտեմբերի 26-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան 6-րդ շենքի 37-րդ բնակարանում։ Դանակի 17 հարվածով սպանել էին 42-ամյա Աննա Ստեփանյանին։ Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց սպանված Աննա Ստեփանյանի բնակարան, որի դուռը, սակայն, կնքված էր։ Մեզ հետ զրույցում սպանվածի հարևաններից տիկին Լաուրան պատմեց, որ Աննան ապրում էր հոր՝ Վանիկ Ստեփանյանի հետ, որն առաջինն է տեսել սպանված աղջկան. «Երկու եղբայր ունի։ Հարևանները մի անգամ Աննային հարցրել են, թե աշխատում ես, նա էլ ասել է, թե չեմ աշխատում։ Մենք վատ բան չենք տեսել նրանից»։ Ըստ հարևանների՝ դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ ժամը 4-5 սահմաններում։

 «Ոչ ոք ձայն չի լսել, միայն ասում են, որ սեղանին երկու տեսակի սուրճ է եղել։ Անգամ Աննային չեն հուղարկավորել իր սեփական բնակարանից, քանի որ այն պլոմբած է, ու քննիչները գործը քննում են։ Նրա հուղարկավորությունը եկեղեցուց է եղել»,-պատմեց սպանվածի հարևանուհին։ Շենքի բնակիչներից մի քանիսն էլ նշեցին, որ Աննային սպանել են առանձնակի դաժանությամբ՝ դանակը կոկորդից մտցնելով և աչքից հանելով։ Հարևանների մի մասն ասաց, թե Աննան ամուսնացած չէր, մի մասն էլ նշեց, որ նա ամուսնալուծված էր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթում: