Գիշերելու համար օդանավակայանների լավագույն տասնյակը


00:52 , 3 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Համացանցի օգտատերերն ընտրել են լավագույն միջազգային օդանավակայանները, որտեղ կարելի է անվճար գիշերել՝ խնայելով հյուրանոցի վրա ծախսվելիք գումարը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

Վարկանիշային աղյուսակը կազմելիս գնահատվել են հարմարավետությունը, համապատասխան լուսավորությունը, մաքրությունը:

Լավագույնների թոփ տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ Սինգապուր, Սեուլ, Ամստերդամ, Հոնկոնգ, Հելսինկի, Ցյուրիխ, Կուալա-Լամպուր, Վանկուվեր, Ֆրանկֆուրտ:

Ըստ օգտատերերի նույն նպատակով վատագույններն են Իտալիայի, Նոր Զելանդիայի, Իսլանդիայի, Նիդերլանդների օդանավակայանները: