Քիմ Քարդաշյանը պատասխանել է իր կազմվածքի վերաբերյալ քննադատություններին


00:32 , 3 նոյեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանի կազմվածքը հանգիստ չի թողնում շատերին: Մերթ նրան սեքսուալ են համարում, մերթ՝ չափազանց գեր՝ գրում է wday.ru-ն: Ահա թե ինչ է Քիմը մտածում այդ մասին: 

Նախօրեին Քիմ Քարդաշյանը ամերիկյան The Tonight Show-ում ասել է, որ շատ բացասաբար է վերաբերվում իրեն ուղղված քննադատություններին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իր կազմվածքին: 

«Ինչ դուր չի գալիս, որ անծանոթ մարդիկ քննարկում են իմ քաշը, հատկապես այն ժամանակ, երբ ես երեխայի ծնվելուց հետո քաշ եմ հավաքել: Այո, ես, ինչպես և ցանկացած կին, գիրացել եմ: Սակայն ինձ հաջողվել է նիհարել: Եվ ես հպարտ եմ դրա համար: Ով ինձ համարի գեր, ես նրան միջնամատ ցույց կտամ»,- ասել է Քարդաշյանը: 

Նա ավելացրել է նաև, որ գոհ է իր կազմվածքից: Նրան հաջողվել է 20 կգ-ով նիհարել: Սակայն Քիմի խոսքերով՝ նա դժվարությամբ է հասել դրան: