00:23 , 3 նոյեմբեր, 2013168.am-ը գրում է.
«Մեծարգո Պարոն Վարչապետ Գնահատելով աղքատության դեմ պայքարի Ձեր որդեգրած քաղաքականությունը, մենք` երիտասարդ մասնագետներս, հայտնում ենք մեր անհամաձայնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների առնչությամբ և առաջարկում քննարկել հետևյալ խնդիրները, որոնց լուծումների բացակայության դեպքում «բարեփոխումները» կունենան մեզ համար խիստ բացասական և կործանարար հետևանքներ: Մենք դեմ ենք օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչին, քանի դեռ չեն կատարվել ներքոհիշյալ ԲՈԼՈՐ երկու հիմնական փոփոխությունները. 1. Տարիքային շեմը փոխարինել 1974թ.-ից` 1996թ.-ով: Բազում ընտանիքներ, որոնց առաջնային խնդիրն է` լուծել ներկայիս սոցիալական խնդիրները, չեն կարող լրացուցիչ գումար տրամադրել` լուծելու խնդիրներ, որոնք կարող են ծառանալ տասնյակ տարիներ անց: Պարտադիր մասնակցությունը խիստ վնասում է գործող օրենքի թիրախային տարիքային խմբերին, որոնք այսօր ունեն վարկեր և այլ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, քանզի կուտակային թոշակային վճարները կատարելու դեպքում հնարավոր չի լինի մարել վարկերը և լուծել ընթացիկ կենսական խնդիրները: Առաջարկվող տարիքային խումբը, ում 18 տարեկանը կլրանա 2014թ. հունվարի 1-ից հետո, զերծ կմնա ընթացիկ աշխատանքային պայմանների վատթարացման ռիսկերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ