23:43 , 2 նոյեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գերմանիայում թեթևշարժիչանի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ: Ինչպես տեղեկացրել են տեղի ոստիկանությունում՝ օդանավը ռադարներից անհետացել է օրվա առաջին կեսին:
Այնուհետև փրկարարական ծառայությունը սկսել է որոնողական աշխատանքները: Ինքնաթիռի կտորները հայտնաբերվել են Վերին Ֆրանկոնիա վարչական շրջանի անտառային գոտում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Վթարի պատճառը հայտնի չէ: